| Գրանցում | Մուտք Ողջույն Հյուր | RSS
Untitled


Այն, ինչի մասին կխոսեմ, կարծում եմ, որ բոլորդ էլ գիտեք, բայց ես այդ ամենը կամփոփեմ այստեղ, որը ավելի կհեշտացնի դրա կիրառումը:
Մեզ դեռ փոքրուց դաստիրակության ընթացքում միջավայրը սովորեցնում է, որ մաքուր լինելը լավ է ու հաճելի, ու դա դառնում է մեր գոյության անբաժանելի մասը: Այդպես էլ հատկապես աղջիկները, որ շատ ուշադիր են իրենց արտաքինի մաքրության ու հիգիենայի վրա, մեծ ուշադրություն են դարձնում տղաների մաքրությանը: Այնպես որ, սիրելի’ տղաներ, շատ ուշադիր հետևեք ձեր հիգիենային. դա հաջողության առաջին նախապայմանն է:
Հիգիենայի առաջին կարևոր քայլը ատամները միշտ մաքուր պահելն է և պարբերաբար լոգանք ընդունելը:
Անցնենք հագուստին: Ինչպես գիտեք կանայք շատ հետաքրքրասեր էակներ են և միշտ փնտրում են ինչ-որ հետաքրքիր ու նոր բան, իսկ դուք էլ օգտվեք այդ հնարավորությունից և ձեր հագուստի ոճի մեջ մտցրեք ինչ-որ հետաքրքիր ու ստեղծագործական գիծ, որը շատ գրավիչ կերևա կնոջ աչքին:
Այժմ պահվածքի մասին: Կա մի բնավորության գիծը, որ գրեթե բոլոր աղջիկներին դուր է գալիս. նրանք սիրում են, որ տղամարդը լինում է ինքնավստահ, բայց ոչ չափից դուրս, որը ավելի շատ գոռոզության տպավորություն է թողնում:
Տվյալ դեպքում ոչ միայն աղջիկներին, այլ նաև բոլոր մարդկանց դուր է գալիս հավատարմության գիծը:
Ինչպես շատ անգամներ եք լսել աղջիկները շատ ինտուիտիվ մտածողություն ունեն, իսկ ինչպես է գործում այդ ինտուտիվ մտածողությունը…ահա մի դեպք, երբ աղջիկները կողքից տեսնում են, որ դուք հավատարիմ եք մյուս ընկերների, ընտանիքի և այլ կառուցների նկատմամբ, ապա դա մեխանիկորեն տեղափոխում են իրենց հետ հարաբերությունների մեջ:
Հաջորդը, որ պետք է տղամարդը ցույց տա իր էմոցիաներից, դա մի թեթևակի ժպիտն է, որը կնոջը այդքան լարված վիճակում չի պահում, ջերմ ժպիտը ընդհանուր հանգիստ մթնոլորտ է ստեղծում:
Իսկ եթե դուք ուզում էք սիրված լինել հենց մի աղջկա կողմից, ապա անհատական ուշադրություն հատկացրեք հենց իրեն, մի փորձեք թաքցնել ձեր կենտրոնացվածությունը կամ միայն նրա հետևից նայել, ուղղակի բնականորեն նայեք նրա աչքերին և հանգիստ լսեք, թե նա ինչ է խոսում: Հիշեք եթե այդ ընթացքում շատ եք հեռախոսով խոսում կամ զբաղվում, ապա դա ուղղակի կընկալվի որպես անտարբերության նշան:
Հիշեք, որ երբ փորձում եք քաղաքավարի երևալ, ավելի լավ է դա ցույց տաք հատկապես ուրիշ մարդկանց նկատմամաբ, հետաքրքրվեք նրանց կեցությամբ:
Եվ վերջապես չնայած 21-րդ դարում ենք ապրում, բայց մինչև այժմ իր ազդեցության ուժը չի կորցրել ասպետական պահվածքը. բացիր դուռը, առանց հարցնելու վճարիր հաշիվը, բռնիր վերարկուն և այսպես անվերջ կարելի է շարունակել….
Հետաքրքիր նյութեր Հոդվածներ | Դիտումներ: 684 | Ամսաթիվը: 17.08.2013


Block title
Block title
Block title
Block title
Block title
Block title
Block title
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 1851
Block title
Block title
Block title
Block title
Block title
narek
Copyright MyCorp © 2024
Яндекс.Метрика
s