Oրեր առաջ կարդացի վարչապետի հայտարարությունը, որտեղ նշում էր, որ տարեվերջյան հանդիպում է կազմակերպելու լրատվամիջոցների ղեկավարների հետ և հրավիրվելու են անգամ այն կայքերի խմբագիրները, ովքեր անխնա քննադատության են ենթարկում իր աշխատանքը:
Հանդիպումը երեկ կայացավ, բայց վարչապետի քննադատները այդպես էլ չհրավիրվեցին: Մի շարք հարցեր մնացին օդում առկախված:
Եվ քանի որ, բացի վատ կառավարիչ լինելուց, վարչապետը նաև սուտ է խոսում, մենք մեր պատրաստած հարցերը նրան կուղղենք առանձին նամակով...
Եվ էսպես, մտերմիկի մեջ, խորհուրդ կտամ՝ հայտարարություններ անելիս հիշել, որ դու վարչապետ ես, և քո խոսքի արժեքը պետք է սև գռոշից բարձր լինի: Հանուն սեփական PR-ի չի կարելի մարտական կեցվածք ընդունել՝ իբր ես չեմ խուսափում իմ քննադատներին դեմ առ դեմ հանդիպելուց և նշանակված օրը փախչել մարտադաշտից՝ ինչպես ազերիները Շուշիի մատույցներից...